Անդրեյ Յարմոլենկոն լքել է «Վեսթ Հեմը»

«Վեսթ Հեմը» հայտարարել է եզրային հարձակվող Անդրեյ Յարմոլենկոյի՝ թիմից հեռանալու մասին։

«Անդրի Յարմոլենկոն հեռանում է թիմից արևելյան Լոնդոնում անցկացրած չորս մրցաշրջաններից հետո, որոնց ընթացքում ուկրաինացի ֆուտբոլիստը մի շարք կարևոր գոլեր խփեց»,- գրված է հայտարարությունում:

32-ամյա ֆուտբոլիստը լոնդոնյան ակումբում հանդես էր գալիս 2018 թվականից: Ընդհանուր առմամբ նա «մրճահարների» կազմում անցկացրել է 86 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 7 ասիստի հեղինակ: