Էդինսոն Կավանին չի միանա «Սալերնիտանային»

«Սալերնիտանայի» մարզական տնօրեն Վալտեր Սաբատինին կիսվել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Էդինսոն Կավանիի հնարավոր տրանսֆերի վերաբերյալ իր կարծիքով։

«Չեմ ուզում խաբել մեր երկրպագուներին։ Կավանին անհասանելի է, նրա աշխատավարձը չափազանց բարձր է: Մյուս կողմից՝ Ռիբերիի պայմանագիրն ավտոմատ կերպով կերկարաձգվի և նա ցանկանում է շարունակել խաղալ»,- Սաբատինիի խոսքերն է մեջբերում La Repubblica-ն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կավանին չի երկարաձգի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։

35-ամյա ուրուգվայցին «Յունայթեդ» է տեղափոխվել 2020 թվականի աշնանը ՊՍԺ-ից։ Այս մրցաշրջանում նա թիմի կազմում անցկացրել է 19 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ։