Դորտմունդի «Բորուսիան» պայմանագիր կկնքի «Ման. Սիթիի» ֆուտբոլիստի հետ

«Մանչեսթեր Սիթիի» վինգեր Ջեյդեն Բրաֆը շուտով պայմանագիր կկնքի Դորտմունդի «Բորուսիայի» հետ, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ըստ աղբյուրի՝ 19-ամյա ֆուտբոլիստն արդեն համաձայնեցրել է պայմանագրի անձնական կետերը։ Մոտ ժամանակներս ակումբները համաձայնագիր կկնքեն։

Ավարտվող մրցաշրջանը Բրաֆն անցկացրել է «Մանչեսթեր Սիթիի» երիտասարդական թիմում: Վինգերը 2020/21 մրցաշրջանում վարձավճարով խաղացել է «Ուդինեզեում»՝ Ա Սերիայի 4 խաղում խփելով 1 գոլ։