«Արսենալը» ծրագրում է ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստին

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ալեքսանդր Զինչենկոն այս ամռանը կարող է տեղափոխվել «Արսենալ»։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Աղբյուրի համաձայն՝ ուկրաինացի ֆուտբոլիստին ձեռք բերելու հարցում անձամբ է հետաքրքրված «զինագործների» գլխավոր մարզիչ Միկել Արտետան։

Ավարտվող մրցաշրջանում 25-ամյա պաշտպանը «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 28 հանդիպում և կատարել 5 գոլային փոխանցում։ Զինչենկոյի տրանսֆերային արժեքը գնահատվում է 25 միլիոն եվրո։