«Լացիոյի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարրին երկարաձգել է պայմանագիրն իտալական ակումբի հետ։ Ինչպես հայտնում է Corriere dello Sport-ը՝ 63-ամյա մասնագետը պայմանագիր է ստորագրել՝ նախատեսված մինչև 2025 թվականը։ Պաշտոնական հայտարարությունը կլինի շուտով:
Հիշեցնենք, որ Սարրին թիմը գլխավորել է նախորդ ամռանը: 2021/22 մրցաշրջանում հռոմեական ակումբը գրավեց 5-րդ հորիզոնականը։
Աղբյուրի համաձայն՝ նոր համաձայնագրով իտալացին տարեկան կստանա 3,5 միլիոն եվրո աշխատավարձ։