CONFERENCE LEAGUE. Մրցաշարի խորհրդանշական հավաքականը՝ ՈՒԵՖԱ-ի վարկածով

Կոնֆերենցիաների Լիգայի մամուլի ծառայությունը ներկայացրել է 2021/2022 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում լավագույններից կազմված թիմը ՈՒԵՖԱ-ի վարկածով.

Դարպասապահ՝ Ռուի Պատրիսիու («Ռոմա»)

Պաշտպաններ՝ Լյուտսարել Գերտրյոյդա («Ֆեյենորդ»), Քրիս Սմոլինգ («Ռոմա»), Գերնոտ Տրաուներ («Ֆեյենորդ»), Տայրել Մալասիա («Ֆեյենորդ»)

Կիսապաշտպաններ՝ Լորենցո Պելեգրինի («Ռոմա»), Դմիտրի Պայետ («Մարսել»), Կիրնան Դյուսբերի-Հոլ («Լեսթեր»), Լուիս Սինիստերա («Ֆեյենորդ»)

Հարձակվողներ՝ Սիրիլ Դեսերս («Ֆեյենորդ»), Տեմի Աբրահամ («Ռոմա»)

Հիշեցնենք՝ Կոնֆերենցիաների լիգայի անդրանիկ խաղարկության եզրափակիչում «Ռոման» Նիկոլո Ձանիոլոյի գոլի շնորհիվ 1:0 հաշվով հաղթել է «Ֆեյենորդին»: