Արտյոմ Ձյուբան հստակ դիրքորոշում ունի իր ապագայյի վերաբերյալ

Հարձակվող Արտյոմ Ձյուբան հրաժարվել է Չինական ակումբ տեղափոխվել և ցանկանում է կարիերան շարունակել Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի թիմերից մեկում, այս մասին հայտնում է РИА Новости-ն:

«Ձյուբան չի դիտարկում Չինական ակումբների առաջարկները, նա ցանկանում է մնալ հայրենիքում։ Արտյոմի առաջնահերթությունը ՌՊԼ-ն է»,- նշել է աղբյուրը։

Հիշեցնենք, որ Արտեմ Ձյուբան վերջին 7 տարին անցկացրել է Սանկտ Պետերբուրգի «Զենիթում»: 33-ամյա հարձակվողը պայմանագրի ժամկետի ավարտի պատճառով վերջերս լքել է ակումբը։