«Թոթենհեմի» ղեկավարությունը խոստում է տվել Անտոնիո Կոնտեին

Անտոնիո Կոնտեն որոշել է հաջորդ մրցաշրջանում մնալ «Թոթենհեմի» գլխավոր մարզչի պաշտոնում:

Ինչպես հայտնում է The Telegraph-ը, այսօր իտալացի մասնագետը Թուրինում բանակցություններ է վարել անգլիական ակումբի մարզական տնօրեն Ֆաբիո Պարատիչիի հետ։ Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը։

Պարատիչին Կոնտեին խոստացել է, որ այս ամառ լոնդոնյան ակումբը վեց նորեկ կունենա: Տրանսֆերների համար գլխավոր մարզիչը կստանա մոտ 150 միլիոն ֆունտ ստերլինգ։

2021/22 մրցաշրջանի ավարտին «Թոթենհեմը» Պրեմիեր Լիգայի աղյուսակում զբաղեցրել է 4-րդ տեղը։