Խաբի Ալոնսոն կհեռանա «Ռեալ Սոսյեդադից»

Մարզիչ Խաբի Ալոնսոն 2021/22 մրցաշրջանից հետո կավարտի իր աշխատանքը «Ռեալ Սոսյեդադի» երկրորդ թիմում։

Բասկյան ակումբն իր պաշտոնական կայքում հայտնել է ոչ վաղ անցյալի ֆուտբոլիստից բաժանվելու մասին:

«Լիվերպուլի», Մադրիդի «Ռեալի» և «Բավարիայի» նախկին կիսապաշտպանը «Սոսյեդադի» երկրորդ թիմը մարզում էր 2019 թվականից։ Այս մրցաշրջանում Ալոնսոն և նրա սաները չեն կարողացել պահպանել իրենց տեղն Իսպանիայի երկրորդ ուժեղագույն դիվիզիոնում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ալոնսոն կարող է աշխատանքի անցնել բելգիական «Բրյուգե» ակումբում։