Մայքլ Օուենը կարծում է, որ «Լիվերպուլ» – «Ռեալ» խաղում բացահայտ ֆավորիտ կա

«Լիվերպուլի» և Մադրիդի «Ռեալի» երբեմնի հարձակվող Մայքլ Օուենը կիսվել է Չեմպիոնների Լիգայի 2021/22 մրցաշրջանի եզրափակչից ունեցած սպասելիքներով, որում կհանդիպեն իր նախկին թիմերը։

«Կարծում եմ, որ «Լիվերպուլն» ավելի լավն է, քան «Ռեալը», և մերսիսայդցիները կարող են ոչնչացնել նրանց: 3:1-ը կամ 3:0-ն իմ կանխատեսումն է: Կարծում եմ, որ «Լիվերպուլը» կարող է բավականին համոզիչ հաղթանակ տանել, քանի որ նրանք հիանալի թիմ ունեն, նրանք այս պահին չափազանց ուժեղ են «Ռեալի» համար:

Մադրիդի «Ռեալը» ֆենոմենալ աշխատանք կատարեց եզրափակիչ դուրս գալու համար: Անշուշտ, այն հավատում է հաղթանակին՝ հաշվի առնելով իր դժվարին ճանապարհը: Սակայն ես կարծում եմ, որ «Լիվերպուլը» չափազանց լավն է»,- Օուենի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը:

Եզրափակիչը կկայանա մայիսի 28-ին Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: