Էդի Նկետիան որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

«Արսենալի» հարձակվող Էդի Նկետիան կերկարաձգի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ, հայտնում է Sky Sports-ը:

22-ամյա ֆուտբոլիստի գործող համաձայնագրի ժամկետը լրանում է այս տարվա հունիսին։ Անգլիացի հարձակվողի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել «Վեսթ Հեմը» և Մյունխենգլադբախի «Բորուսիան»։

Ավարտվող մրցաշրջանում Նկետիան 28 հանդիպում է անցկացրել «զինագործների» կազմում և խփել 10 գոլ՝ դառնալով թիմի երրորդ լավագույն ռմբարկուն։