Հայաստան – Իռլանդիա հանդիպման տոմսերն արդեն վաճառքում են տոմսարկղում

Հունիսի 4-ին կայանալիք Հայաստան – Իռլանդիա հանդիպման տոմսերն արդեն վաճառվում են նաև Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղում: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Տոմսերի արժեքը հետևյալն է

Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 1000 դրամ
Արևելյան տրիբունա՝ 3000 և 5000 դրամ
Արևմտյան տրիբունա՝ 8000 և 10000 դրամ

Յուրաքանչյուր անձ կարող է ձեռք բերել առավելագույնը 5 տոմս՝ ներկայացնելով անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը: Տոմսերն առցանց ձեռք բերելու համար կարող եք այցելել https://tickets.ffa.am/ կայք: