Ջո Քոուլ. «Մեծագույն Տոտտին չկարողացավ դա անել, իսկ այս ֆուտբոլիստները խաղացին հռոմեացի զինվորների պես»

Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ջո Քոուլը մեկնաբանել է «Ռոմայի» հաղթանակը Կոնֆերենցիաների Լիգայում: Մրցաշարի եզրափակչում հռոմեացիները 1:0 հաշվով առավելության հասան «Ֆեյենորդի» նկատմամբ:

«Ամեն ինչ կապված է այս մեծ ակումբի հետ, որը լավ աջակցություն է ստանում, բայց որը չի իրացրել իր ողջ ներուժը:

Մեծագույն Ֆրանչեսկո Տոտտին չկարողացավ դա անել, բայց այս ֆուտբոլիստները կարողացան: Նրանք խաղում էին հռոմեացի զինվորների պես: Այս ամենը հիանալի է: Երբ ես սա տեսնում եմ, ցանկանում եմ վերադառնալ խաղ»,- Քոուլի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։