Մադրիդի «Ռեալն» աղմկահարույց տրանսֆեր է նախապատրաստում

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուի ծառայություններով:

Ինչպես հայտնում է La Gazzetta dello Sport-ը՝ «արքայական» ակումբը պատրաստ է 120 մլն եվրո վճարել պորտուգալացու տեղափոխության համար, ով ճանաչվել է Իտալիայի առաջնության ամենաթանկարժեք ֆուտբոլիստ։

Այն բանից հետո, երբ հարձակվող Կիլիան Մբապպեն երկարաձգեց պայմանագիրը ՊՍԺ-ի հետ, Լեաուն դարձել է «Ռեալի» գլխավոր նպատակը տրանսֆերային շուկայում։

22-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Միլանի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը: Transfermarkt-ը հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո: