Թոմաս Մյուլերը մեկնաբանել է Սադիո Մանեի հնարավոր տեղափոխությունը «Բավարիա»

«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերն արձագանքել է այն լուրերին, որ «Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն կարող է համալրել գերմանական թիմը։

«Եթե յուրաքանչյուր ասեկոսեից հետո ֆուտբոլիստ միանար մեզ, մենք ամեն տարի կունենայինք 45 հոգանոց ցուցակ:

Հուլիսի սկզբին ես պատրաստվում եմ գնալ մարզաբազա և տեսնել, թե ով կա այնտեղ»,- Մյուլերի խոսքերն է մեջբերում լրագրող Հայկո Նիդդերերը։