Պաշտոնական, Ռոման Աբրամովիչը վաճառեց Լոնդոնի «Չելսին»

«Չելսիի» վաճառքի գործարքը պաշտոնապես ավարտված է, հայտնում է RIA Novosti-ն

Ռուս գործարար Ռոման Աբրամովիչն այլևս լոնդոնյան ակումբի սեփականատերը չէ։

Ավելի վաղ Պրեմիեր Լիգայի խորհուրդը հավանություն էր տվել ակումբի վաճառքին ամերիկացի գործարար Թոդ Բոելիի ընկերությանը։

Գործարքը հավանության է արժանացել նաև Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից։

Գործարարը համաձայնել է գնել «Չելսին» 4,25 միլիարդ ֆունտով։

Լոնդոնյան ակումբը 2003 թվականից պատկանում էր ռուս գործարար Ռոման Աբրամովիչին։