«Մանչեսթեր Յունայթեդը» խնդրանքով դիմել է Ֆրենկի դե Յոնգին

«Մանչեսթեր Յունայթեդը» վերջնագիր է ներկայացրել «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգին։

Ինչպես հաղորդում է Sport.es-ը, ակումբը 25-ամյա ֆուտբոլիստին ասել է, որ շտապի և որոշի, թե արդյոք պատրաստ է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»:

Անձամբ Դե Յոնգը, կնախընտրեր մնալ «Բարսելոնայում», սակայն կատալոնական ակումբը պատրաստ է վաճառել նրա տրանսֆերը։

2021/22 մրցաշրջանում կիսապաշտպանը «Բարսելոնայի» կազմում անցկացրած 46 խաղում դարձել է 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։