Կոնֆերենցիաների Լիգայի՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդները

Նախօրեին կայացավ Կոնֆերենցիաների Լիգայի եզրափակիչ հանդիպումը, որում «Ռոման» հաղթեց «Ֆեյենորդին» (1:0):

ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է մրցաշարի՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդներին։ Ցանկում ընդգրկված են Նիկոլո Ձանիոլոն, Ռուի Պատրիսիուն, Քրիս Սմոլինգը (բոլորը՝ «Ռոմա») և Օրկուն Կեկչյուն («Ֆեյենորդ»):

Հաղթողը կորոշվի ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում քվեարկությամբ: