Ժոզե Մոուրինյոն չի պատրաստվում հեռանալ «Ռոմայից»

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Կոնֆերենցիաների Լիգայի եզրափակչում հաղթանակից հետո ասել է, որ չի հեռանա թիմից։ Հռոմեական ակումբը նվազագույն հաշվով հաղթեց «Ֆեյենորդին» (1:0):

«Ես կմերժեմ ցանկացած առաջարկ։ Ես կմնամ «Ռոմայում», չնայած բոլոր խոսակցություններին: Այսօր մենք պատմություն ենք կերտել։ Չեմ կասկածում, որ կշարունակեմ աշխատել որպես «Ռոմայի» մարզիչ»,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հիշեցնենք, որ «Ռոման» հաղթեց պատմության մեջ առաջին անգամ անցկացվող Կոնֆերենցիաների Լիգայում: