Հայտնի է «Ռեալի»՝ 2021/22 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը

Հարձակվող Կարիմ Բենզեման ճանաչվել է Մադրիդի «Ռեալի» տարվա լավագույն ֆուտբոլիստ։

34-ամյա ֆրանսիացին բոլոր մրցաշարերում «սերուցքայինների» կազմում անցկացրած 45 խաղում դարձել է 44 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ:

«Ես շատ հպարտ եմ, ինձ համար շատ լավ մրցաշրջան էր գոլերի, գոլային փոխանցման, հաղթանակների և տիտղոսների առումով»,- Բենզեմայի խոսքերն է մեջբերում մադրիդյան ակումբի մամուլի քարտուղարությունը։