«Միլանի» հարձակվող Օլիվյե Ժիրուն շուտափույթ ապաքինում է մաղթել հարձակվող Զլատան Իբրահիմովիչին, ով ծնկի խաչաձև կապանների վիրահատության պատճառով բաց կթողնի մինչև 8 ամիս։
«Մաղթում եմ քեզ շուտափույթ ապաքինում, իմ մեծ եղբայր: Դու էլ ավելի ուժեղ կվերադառնաս»,- գրել է ֆրանսիացին սոցցանցերի իր էջերում։
Հաղորդվում էր, որ Իբրահիմովիչը պետք է ծնկի խաչաձև կապանների վիրահատության ենթարկվի։ 40-ամյա ֆուտբոլիստից ապաքինվելու համար կպահանջվի 7-8 ամիս։
Ավարտվող մրցաշրջանում շվեդ ռմբարկուն «Միլանի» կազմում բոլոր մրցաշարերում խփել է 8 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում: «Ռոսոներիների» կազմում նա դարձավ Իտալիայի չեմպիոն։