«Արսենալը» պատրաստ է վերադարձնել Սերժ Գնաբրիին

«Արսենալի» ղեկավարությունը ցանկանում է անվճար պայմանագիր կնքել «Բավարիայի» հարձակվող Սերժ Գնաբրիին, գրում է Sport 1-ը։ Գերմանացի ֆուտբոլիստի համաձայնագրի ժամկետը մյունխենցիների հետ ավարտվում է 2023 թվականին։

Աղբյուրի համաձայն՝ «զինագործները» մտադիր են եղել հարձակվողին վերադարձնել այս ամռանը, սակայն Չեմպիոնների Լիգայում չհայտնվելը դժվարացրել է այդ խնդիրը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռեալը» նույնպես հետևում է Գնաբրիի շուրջ ստեղծված իրավիճակին;

26-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է շարունակել հանդես գալ գերմանական ակումբում, սակայն ավելի բարձր աշխատավարձով: Կողմերը դեռ չեն կարողանում համաձայնության գալ:

Հիշեցնենք, որ հարձակվողն «Արսենալում» հանդես է եկել 2012-16 թվականներին: