Մարսելոն դժգոհ է Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունից

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոն դժգոհություն է հայտնել մադրիդյան ակումբի՝ իր պայմանագիրը երկարաձգել չցանկանալու կապակցությամբ։

34-ամյա բրազիլացին իր վրդովմունքն է հայտնել թիմակից Լուկաս Վասկեսին Լա Լիգայի 38-րդ տուրի՝ «Բետիսի» հետ հանդիպման ժամանակ (0:0).

«Ակումբը մտադիր չէ երկարաձգել պայմանագիրս, չնայած նրան, որ ես օրինակ եմ եղել մյուսների համար»,- ասել է Մարսելոն:

Մարսելոյի գործող պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվում է 2022 թվականի հունիսի 30-ին։ Բրազիլացին «սերուցքայինների» կազմում խաղում է 2007 թվականից։