Նեմանյա Մատիչը բանակցություններ է վարում 5 ակումբի հետ

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Նեմանյա Մատիչը բանակցություններ է վարում 5 ակումբի ներկայացուցիչների հետ, հայտնում է The Telegraph-ը։

33-ամյա ֆուտբոլիստն այս ամռանը կհեռանա «Յունայթեդից» իր որոշմամբ՝ պայմանագրի ժամկետի լրանալուց հետո:

Մատիչի գործակալը ներկայումս բանակցություններ է վարում 5 թիմի հետ՝ «Բենֆիկայի», «Ֆուլհեմի», «Ռոմայի», «Յուվենտուսի» և «Նապոլիի»:

Սերբ կիսապաշտպանն այս մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 33 հանդիպում՝ կատարելով 4 գոլային փոխանցում: