Մատեյս դե Լիգտը հնարավոր է տեղափոխվի ԱՊԼ

«Չելսին» հետաքրքրված է «Յուվենտուսի» պաշտպան Մատեյս դե Լիգտի ծառայություններով, հայտնում է Calciomercato-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «ազնվականները» ծրագրում են այս ամռանն ուժեղացնել պաշտպանության կենտրոնը՝ Անտոնիո Ռյուդիգերի ու Անդրեաս Քրիստենսենի հեռանալու պատճառով։ Լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը ցանկանում է իր թիմում տեսնել հոլանդացի ֆուտբոլիստին:

Այս մրցաշրջանում Դե Լիգտը մասնակցել է 41 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ 22-ամյա պաշտպանի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։