Պաշտոնական. «Բայերը» նոր պայմանագիր է կնքել Պատրիկ Շիկի հետ

Լևերկուզենի «Բայերը» երկարաձգել է պայմանագիրը հարձակվող Պատրիկ Շիկի հետ։ Այս մասին հայտնում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը։

Նախորդ համաձայնագրի ժամկետը լրանում էր 2024/25 մրցաշրջանի վերջում, իսկ նոր պայմանագրով 26-ամյա ռմբարկուն թիմում հանդես կգա մինչև 2027 թվականը։

«Ես ինձ պարզապես լավ եմ զգում այստեղ: Մեր թիմն ապագայի վրա է շեշտը դրել: Այս տղաների հետ շատ հաճելի է խաղալ, և մենք իսկապես ցանկանում ենք ինչ-որ բան հաղթել: Չեմպիոնների Լիգայի ուղեգիր նվաճելը լավ հաջորդ քայլ է: Այստեղ շատ բան է հնարավոր անել, և այդ պատճառով ես երկարաձգեցի պայմանագիրը «Բայերի» հետ»,- ասել է Շիկը։

Չեխ հարձակվողն ավարտվող մրցաշրջանում անցկացրել է 31 հանդիպում՝ դառնալով 24 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

https://twitter.com/bayer04_en/status/1529753757222940672