Լուկա Մոդրիչ. «Կառլո Անչելոտտին պատմության լավագույն մարզիչներից մեկն է»

«Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը կարծիք է հայտնել մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիի մասին։

«Անչելոտտին ֆուտբոլի պատմության լավագույն մարզիչներից մեկն է: Նրա մեջ ամենաշատն առանձնանում է նրա անհատականությունը: Անչելոտտիի մեջ լավագույնը նրա ապրելակերպն է, համեստությունը, մարդկանց հանդեպ վերաբերմունքը, ֆուտբոլիստների նկատմամբ հոգատարությունը, նրանց հետ խոսելու ձևը: Եվ, իհարկե, «Ռեալում» նման լավ մթնոլորտը նույնպես նրա շնորհիվ է։ Հուսով եմ, որ այս մրցաշրջանը լավագույնս կավարտվի, և դա ևս կլինի նրա շնորհիվ»,- Մոդրիչի խոսքերն է մեջբերում Cope-ն:

Չեմպիոնների Լիգայի եզրափակչի՝ «Ռեալ» – «Լիվերպուլ» հանդիպումը կկայանա մայիսի 28-ին՝ Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում: