«Մանչեսթեր Յունայթեդը» շտապում է նոր պայմանագիր կնքել թիմի դարպասապահի հետ

«Մանչեսթեր Յունայթեդը» շուտով նոր պայմանագիր կկնքի դարպասապահ Դավիդ դե Խեայի հետ, գրում է լրագրող Էքրեմ Կոնուրը։

Աղբյուրի տեղեկություններով՝ ֆուտբոլիստի և մանկունիանցիների միջև նոր համաձայնագիրը հաշվարկվելու է մինչև 2025 թվականի ամառը։

Իսպանացու գործող պայմանագիրն ավարտվում է 2023 թվականի ամռանը։

Ընթացիկ մրցաշրջանում նա թիմի կազմում անցկացրել է 46 հանդիպում՝ բաց թողնելով 66 գոլ։