Մարկ Կուկուրելլան, գուցե տեղափոխվի անգլիական գերակումբ

«Բրայթոնի» պաշտպան Մարկ Կուկուրելլան, ում ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին», պատրաստ է տեղափոխվել թիմ։

Այս մասին Twitter-ում հայտնել է լրագրող Էքրեմ Քոնուրը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ  «Բրայթոնը» 23-ամյա ֆուտբոլիստի համար պահանջում է 36 միլիոն եվրո։

Կուկուրելլան «Բարսելոնայի» սան է։ Նա վերջնականապես հեռացավ թիմից 2020 թվականի ամռանը՝ տեղափոխվելով «Խետաֆե»։

Մեկ տարի անց իսպանացի պաշտպանը դարձավ «Բրայթոնի» ֆուտբոլիստ։