Ուսման Դեմբելեի ՊՍԺ տեղափոխությունը կարող է ձախողվել

ՊՍԺ-ն հրաժարվել է «Բարսելոնայի» վինգեր Ուսման Դեմբելեի հետ համաձայնության գալու փորձերից։

Ինչպես տեղեկացնում է Get French Football News-ը՝ վկայակոչելով Le Parisien-ին, փարիզցիները ցանկանում էին պայմանագիր կնքել ֆրանսիացու հետ, քանի դեռ համաձայնություն ձեռք չի բերվել Լուիս Կամպոսի՝ նոր մարզական տնօրենի պաշտոնում նշանակելու շուրջ։

Պորտուգալացի մասնագետը դեմ է եղել Դեմբելեի հետ բանակցություններին, քանի որ դժգոհ է ֆուտբոլիստի կրկնվող վնասվածքների հաճախականությունից և աշխատանքի նկատմամբ նրա վերաբերմունքից։ 25-ամյա կիսապաշտպանին հրավիրելը ակումբի ղեկավարները ռիսկային քայլ են համարում։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դեմբելեն արդեն տեղեկացրել է «Բարսելոնայի» մարզիչներին, որ հեռանում է ակումբից և կմիանա ՊՍԺ-ին։