Ֆաբրցիո Ռոմանո. «Հենրիխ Մխիթարյանը մոտ է «Ինտեր» տեղափոխությանը»

«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մոտ է «Ինտեր» տեղափոխվելուն:

Ինչպես հայտնում է հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն՝ «ներաձուրիները» պաշտոնական առաջարկ են արել Հայաստանի հավաքականի նախկին ավագին՝ անվճար տրանսֆերի համար: Նրա պայմանագրի ժամկետը հռոմեական ակումբի հետ լրանում է հունիսի 30-ին:

Մեկ այլ աղբյուր՝ Corriere dello Sport-ը նշում է, որ 33-ամյա ֆուտբոլիստը 2 տարվա պայմանագիր կկնքի, ըստ որի՝ մեկ մրցաշրջանում կստանա 3,5 մլն եվրո աշխատավարձ։ Նշվում է, որ Հենրիխն առաջիկայում բուժզննում կանցնի միլանյան ակումբի համար: