Քրիս Սմոլինգ. «Մենք գիտեինք՝ որքան արժեքավոր կլինի այս տիտղոսը «Ռոմայի» երկրպագուների համար»

«Ռոմայի» պաշտպան Քրիս Սմոլինգը մեկնաբանել է Կոնֆերենցիաների Լիգայի եզրափակչում «Ֆեյենորդի» նկատմամբ տարած հաղթանակը (1:0): Անգլիացին ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։

«Մենք գիտեինք, թե որքան արժեքավոր կլինի այս տիտղոսը Հռոմում բոլորի համար, և դուք կարող էիք տեսնել, թե ինչպես ենք մենք միասին մնացել մինչև վերջ: Բոլորը գիտեին, որ մենք պետք է հաղթենք:

«Ռոման» վաղուց տիտղոս չէր նվաճել: Հաճելի էր այստեղ տեսնել մեր երկրպագուներին. մենք գիտեինք, թե որքան արժեքավոր կլինի այս տիտղոսը նրանց համար»,- Սմոլինգի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: