Սադիո Մանեի տրանսֆերի համար պայքարում բացահայտ ֆավորիտ կա

«Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն այս ամառ կարող է տեղափոխվել Ֆրանսիա:

Ըստ Sport.es-ի, ՊՍԺ-ն առաջատար է 30-ամյա սենեգալցու տրանսֆերի համար պայքարում:

Ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև Մյունխենի «Բավարիան» և «Բարսելոնան»:

Մանեի գործող պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականը: Ընթացիկ մրցաշրջանում Մանեն բոլոր մրցաշարերում անցկացրել է 50 հանդիպում՝ դառնալով 23 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։