Հայտնի է, թե, որ դեպքում Զլատան Իբրահիմովիչը նոր պայմանագիր կկնքի «Միլանի» հետ

«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը պատրաստ է նոր պայմանագիր կնքել իտալական ակումբի հետ, հայտնում է Calciomercato-ն։

40-ամյա շվեդը ցանկանում է ևս մեկ մրցաշրջան խաղալ, սակայն վերջնական որոշում դեռ չի կայացրել։

Առաջիկա շաբաթների ընթացքում Զլատանը հետազոտության կենթարկվի, որից հետո պարզ կդառնա՝ արդյոք նա վիրահատության կարիք ունի, թե ոչ։

Եթե ​​դրա կարիքը չլինի, ապա Իբրահիմովիչը կերկարաձգի պայմանագիրը մինչեւ 2023 թվականի ամառ։

Այս մրցաշրջանում Իբրահիմովիչը «Միլանի» կազմում բոլոր մրցաշարերում խփել է ութ գոլ և կատարել երեք գոլային փոխանցում:

«Ռոսոներիների» կազմում նա նաև դարձավ Իտալիայի չեմպիոն։