Ժոզե Մոուրինյոն հաստատել է, որ Հենրիխ Մխիթարյանը կմասնակցի Կոնֆերենցիաների Լիգայի խաղարկության եզրափակիչին

«Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Ֆեյենորդի» դեմ Կոնֆերենցիաների Լիգայի եզրափակիչից առաջ կայացած նախախաղային ասուլիսի ժամանակ հայտնել է, որ թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կմասնակցի այսօրվա հանդիպմանը:

«Հենրիխն առաջին մարզումն անցկացրեց ընդհանուր խմբի հետ Տրիգորիայում, դա կարևոր էր նրա համար, ես վստահում եմ Մխիթարյանի փորձին: Նա ավելի լավ գիտի իր մարմինը: Մարզման ավարտին ինձ ասաց, որ պատրաստ է, ամենայն հավանականությամբ Հենրիխը կխաղա»,- Մոուրինյոյի խոսքն է մեջբերում Football Italia-ն:

ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների Լիգայի խաղարկության եզրափակիչը կկայանա այսօր Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում՝ «Էյր Ալբանիա» մարզադաշտում: Հանդիպումը կմեկնարկի 23:00-ին: