Լորենցո Պելեգրինին Կոնֆերենցիաների Լիգայի եզրափակիչ հանդիպումից առաջ կիսվել է մտքերով

«Ռոմայի» կիսապաշտպան Լորենցո Պելեգրինին խոսել է Կոնֆերենցիաների Լիգայի եզրափակիչ հանդիպման մասին.

«Ես չգիտեմ, թե արդյոք «Ռոմայի» համար կա ավելի կարևոր խաղ, քան այս եզրափակիչը: Մենք եկել ենք հաղթելու։ Եզրափակիչը տարբերվում է ցանկացած այլ խաղից:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել թիմակիցներիս՝ անկախ այսօրվա խաղի արդյունքից։ Մենք միշտ օգնել ենք միմյանց։

Ինձ համար սա առաջին եզրափակիչն է, և ես չեմ կարող ավելին խնդրել»,- Պելեգրինիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։

Հիշեցնենք, որ հռոմեացիները կարող են նվաճել առաջին գավաթը 2008 թվականից հետո։ Այն ժամանակ «Ջալլորոսիները» նվաճեցին Իտալիայի գավաթը:

Կոնֆերենցիաների Լիգայի եզրափակիչը «Ռոմա»-«Ֆեյենորդ» կկայանա այսօր՝ մայիսի 25-ին, Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: