«Լացիոյի» նախագահը ասել է, թե երբ կվաճառի Սերգեյ Միլինկովիչ-Սավիչին

«Լացիոյի» նախագահ Կլաուդիո Լոտիտոն խոսել է կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչի ապագայի մասին. Նրա խոսքով՝ ինքը կքննարկի միայն թոփ-ակումբների առաջարկները։

«Շատ ակումբներ ցանկանում են Սերգեյ Միլինկովիչ-Սավիչին, դա նորմալ է, մենք չէինք ցանկանա վաճառել նրան:

Բայց եթե հսկայական առաջարկ լինի աշխարհի լավագույն 5 ակումբներից մեկից, ես չեմ պայքարի Սերգեյին պահելու համար»,- Լոտիտոյի խոսքերն է մեջբերում Twitter-ը Ֆաբրիցիո Ռոմանոն:

Այս մրցաշրջանում 27-ամյա Միլինկովիչ-Սավիչը բոլոր մրցաշարերում անցկացրել է 47 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ: