Կարիմ Բենզեմա. «Երազում եմ Չեմպիոնների Լիգայում հերթական հաղթանակի մասին»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման խոստովանել է, որ ցանկանում է կրկին հաղթել Չեմպիոնների Լիգայում։

«Միայն կարիերայիս վերջում կհասկանամ՝ կարողացա արդյոք մտնել «Ռեալի» պատմության մեջ, թե ոչ: Ամեն դեպքում, բացարձակապես բոլոր խաղերն ինձ համար կարևոր են։

Ես անընդհատ փորձում եմ ինչ-որ նոր բան անել, գոհացնել երկրպագուներին։ Բայց, իհարկե, երազում եմ Չեմպիոնների Լիգայում հերթական հաղթանակի մասին։

Դա անելու համար պետք է շատ լավ պատրաստվել ու անել հնարավոր ամեն ինչ»,- ասել է ֆրանսիացի ռմբարկուն։

Հիշեցնենք, որ Մայիսի 28-ին մադրիդյան ակումբը մրցաշարի եզրափակչում կխաղա «Լիվերպուլի» դեմ։