Պաշտոնական. Յուրգեն Կլոպը՝ Պրեմիեր Լիգայի 2021/22 մրցաշրջանի լավագույն մարզիչ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ճանաչվել է Պրեմիեր Լիգայի 2021/22 մրցաշրջանի լավագույն մարզիչ։ Այս մասին Twitter-ում հայտնել է Լիգայի մամուլի ծառայությունը։

Գերմանացի մասնագետի գլխավորությամբ «Լիվերպուլը» Պրեմիեր Լիգայում զբաղեցրել է 2-րդ տեղը՝ չեմպիոնական տիտղոսը նվաճած «Մանչեսթեր Սիթիին» զիջելով մեկ միավորով։

https://twitter.com/i/status/1529207041885077504