Էդեն Ազարը չի ցանկանում լքել Մադրիդի «Ռեալը»

Մադրիդի «Ռեալի» վինգեր Էդեն Ազարը խոսել է մադրիդյան ակումբում իր ապագայի մասին.

Հիշեցնենք, որ 31-ամյա բելգիացին վնասվածքի պատճառով բաց թողեց նախորդ մրցաշրջանի մեծ մասը:

«Բոլորը գիտեն, որ ես ակումբի հետ պայմանագիր ունեմ մինչև 2024 թվականը։ Առաջին երեք մրցաշրջանները լավագույնը չէին, բայց ես ուզում եմ բոլորին ցույց տալ, որ կարող եմ օգտակար լինել թիմին:

«Ռեալում» խաղալը միշտ իմ երազանքն է եղել»,- Ազարի խոսքը Twitter-ում մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն: