Ժոան Լապորտան իր դժգոհությունն է հայտնել ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնների խստության վերաբերյալ

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան կարծում է, որ Իսպանիայում ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները ավելի խիստ են, քան մյուս երկրներում։

«Իսպանիայում արդար խաղի կանոնները չափազանց խիստ են, չափազանց պահանջկոտ՝ համեմատած այլ երկրների հետ, և սա ևս մեկ թերություն է, որը պետք է հաղթահարել: Մենք սովոր ենք հաղթահարել խոչընդոտները»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում Marca-ն։