Ժոան Լապորտան քննադատել է Գավիի գործակալին

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան քննադատել է թիմի 17-ամյա կիսապաշտպան Գավիի գործակալին պայմանագրի երկարաձգման գործընթացը անհիմն հետաձգելու համար՝ հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։

«Մենք չենք հասկանում, թե ինչու է Գավիի գործակալը փորձում հետաձգել պայմանագրի երկարաձգումը»,- Ռոմանոյի տեղեկություններով՝ ասել է Լապորտան։

17-ամյա Գավիի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ կավարտվի 2023 թվականի ամռանը: ։

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ նրա ծառայություններով հետաքրքրված են մի շարք անգլիական ակումբներ: