Լուկա Մոդրիչը կրկին «խայթել» է Կիլիան Մբապպեին

Մադրիդի «Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը տեղեկացրել է, որ ցանկանում է երկարաձգել պայմանագիրն «Արքայական ակումբի» հետ՝ հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

«Ես դեռ չեմ երկարաձգել պայմանագիրս «Ռեալի» հետ, բայց չեմ վարվի այնպես, ինչպես Մբապպեն վարվեց։ Եվ ես ակնկալում եմ, որ ակումբն էլ ինձ հետ նման կերպ չի վարվի»,- Ռոմանոյի փոխանցմամբ՝ ասել է Մոդրիչը:

Հավելենք, որ՝ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն չնայած որ համաձայնության էր եկել Մադրիդի «Ռեալի» հետ ակումբ տեղափոխվելու հարցում, որոշ ժամանակ անց երկարաձգեց պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ:

36-ամյա Մոդրիչի՝ «Ռեալի» հետ գործող պայմանագրի ժամկետն ավարտվում  է առաջիկա ամռանը: Մոդրիչը Լա Լիգայի ավարտված մրցաշրջանում մասնակցել է 28 հանդիպման, խփել 2 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում: