Քրիստոֆեր Նկունկուն հստակ դիրքորոշում ունի իր ապագայի վերաբերյալ

«Լայպցիգի» կիսապաշտպան Քրիստոֆեր Նկունկուն չի հեռանա գերմանական ակումբից ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Այս մասին հայտնում է Bild-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ 24-ամյա ֆրանսիացին շուտով կերկարաձգի պայմանագիրը ակումբի հետ։

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Քրիստոֆեր Նկունկուն ճանաչվել էր գերմանական Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստ։

Ընդհանուր առմամբ, նա «Լայպցիգի» կազմում անցկացրել է 51 հանդիպում, խփել 34 գոլ և կատարել 20 գոլային փոխանցում։