Անխել Դի Մարիան ցանկանում է վերադառնալ Իսպանիա

Հարձակվող Անխել Դի Մարիան, ով այս ամառ հեռանում է ՊՍԺ-ից, կարող է կարիերան շարունակել Իսպանիայում։

Ինչպես հայտնում է thehardtackle.com-ը, ֆուտբոլիստն իր ծառայություններն է առաջարկել «Բարսելոնային»:

34-ամյա արգենտինացու ներկայացուցիչներն արդեն կապ են հաստատել կատալոնացիների հետ։

Սակայն ակումբը կասկածում է Անխելի հետ պայմանագիր կնքելու նպատակահարմարության մեջ՝ նրա տարիքի պատճառով։