Դորտմունդի «Բորուսիան» շուտով կհայտարարի նոր ձեռքբերման մասին

Դորտմունդի «Բորուսիան» մոտ ժամանակներս ևս մեկ տրանսֆեր կիրականացնի։

Ինչպես Twitter-ում հայտնել է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «իշամեղուները» համաձայնության են եկել «Հերտայի» հետ լեհ դարպասապահ Մարսել Լոտկայի տրանսֆերի հարցում։

Դորտմունդի «Բորուսիան» համաձայնության է եկել նաև 20-ամյա դարպասապահի հետ անձնական պայմանագրի պայմանների վերաբերյալ։

Գործարքի ֆինանսական մանրամասները չեն հրապարակվում: