Օրելիեն Տչուամենին կտեղափոխվի իսպանական գրանդ ակումբ

Մոնակոյի» կիսապաշտպան Օրելիեն Տչուամենին կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ», այս մասին հայտնում է RMC Sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ տրանսֆերի արժեքը կկազմի 80 մլն եվրո։ Տչուամենին «Արքայական ակումբի» հետ պայմանագիր կկնքի մինչև 2027 թվականի ամառ։

Նախորդ մրցաշրջանում 22-ամյա Օրելիենը «Մոնակոյի» կազմում անցկացրել է 50 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։