Տիբո Կուրտուա. «Սա իմ անցկացրած լավագույն մրցաշրջաններից մեկն էր»

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան ​​«Լիվերպուլի» հետ Չեմպիոնների Լիգայի եզրափակչի նախօրեին հայտարարել է, որ լավագույններից մեկն է աշխարհում։

«Սա բազմամյա աշխատանքի արդյունք է։ Երկու տարի է՝ ինչ ես գերազանց մակարդակի վրա եմ։ Սա իմ անցկացրած լավագույն մրցաշրջաններից մեկն էր։

Այո, ես լավագույններից մեկն եմ աշխարհում»,- Կուրտուայի խոսքերն է մեջբերում Sport.es-ը:

Տիբո Կուրտուան ​​ընթացիկ մրցաշրջանում բոլոր ակումբային մրցաշարերում անցկացրել է 50 հանդիպում և բաց թողել 46 գոլ:

Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 28-ին։