Միկել Արտետան ցանկանում է, որ վարձավճարով հանդես եկող ֆուտբոլիստներից մեկը վերադառնա «Արսենալ»

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան ասել է, որ անհամբեր սպասում է պաշտպան Ուիլյամ Սալիբայի վերադարձին լոնդոնյան ակումբ։

Անցած մրցաշրջանում ֆուտբոլիստը վարձավճարով հանդես էր գալիս «Մարսելում»։

«Ուիլյամ Սալիբան պետք է վերադառնա. Նա բավականաչափ փորձ ունի մեր թիմում հանդես գալու համար։ Մենք նրան ուղարկեցինք «Մարսել», որպեսզի նա փորձ ձեռք բերի։

Այժմ մենք ցանկանում ենք, որ նա վերադառնա Արսենալ»,-ասել է Արտետան։