Մաուրիսիո Պոչետինոն, գուցե շարունակի աշխատանքը ՊՍԺ-ում

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն, ով մոտ է թիմը լքելուն, կարող է շարունակել աշխատանքը, քանի որ Կիլիան Մբապպեն շարունակում է աջակցել նրան, հայտնում է L’Équipe-ը:

ՊՍԺ-ի հետ պայմանագրի երկարաձգումից հետո Մբապպեն ասել է, որ հիանալի հարաբերություններ ունի Պոչետինոյի հետ, ինչը կարող է ազդանշան լինել ակումբի ղեկավարության համար։

Ինչպես ավելի վաղ նշում էին լրատվամիջոցները, ՊՍԺ-ի հետ պայմանագիրը երկարաձգելու պայմաններից մեկն այն էր, որ ղեկավարությունը հաշվի կառնի Մբապպեի կարծիքը թիմում կարևոր կադրային նշանակումներ կատարելիս։